Նոր ահաբեկչություն Քաբուլում` զոհվել է 3 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2009 16:09
3 մարդ է զոհվել և 21-ը մարմնական վնասվածքներ ստացել Քաբուլի արևելքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով· այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մահապարտը իրեն պայթեցրել է աֆղանական զորքերի և կոալիցիոն ուժերի տեղակայման շրջանում: Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Աֆղանստանում նախագահական ընտրություններից 2 օր առաջ: Բացի այդ` այսօր առավոտյան գրոհայիննները կրակ էին բացել նախագահի նստավայրի և ոստիկանության գրասենյակի ուղղությամբ: Հարձակման հետևանքով զոհեր և տուժողներ չեն եղել:






Facebook
Tweet This
Email This Post
