Ընթանում է Ռուսաստանի և Իսրայելի նախագահների հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2009 15:45

b_372165ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ քննարկում է երկկողմ հարաբերությունների և մերձավոր արևելյան հիմնախնդրի կարգավորման մի շարք հարցեր: Մեդվեդևը ջերմորեն ողջունել Է Պերեսին, նշելով, որ նա «մոլորակի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն Է»:

«Շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ Սոչիում. հուսով եմ, որ մեր հանդիպումը թույլ կտա քննարկել տարբեր հարցեր»,- ասել Է Ռուսաստանի նախագահը:
Պերեսը Ռուսաստանի ղեկավարին շնորհակալություն Է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ այսօրվա հանդիպումը «շատ լավ հնարավորություն Է կարծիքների փոխանակման համար»:

«Ձեր պետությունը համաշխարհային տերություն Է, «քառյակի» (մերձավոր արևելյան հիմնախնդրի կարգավորման միջնորդների) անդամ, որը մեծ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում,- նշել Է Պերեսը:- Ես կասկածներ չունեմ, որ Ռուսաստանը պատրաստ Է ավանդ ներդնելու մեր հիմնախնդիրների լուծման գործում»:

Պերեսն ընդգծել Է, որ հանդիպման ժամանակ պլանավորվում Է քննարկել նաև «Մերձավոր արևելքում խաղաղության վերականգնման հիմնախնդիրների համալիրի և Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունների հարցերը, որոնք վերջին ժամանակներս բարելավվել են: Ես ժամանել եմ մեծ հույսերով»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ հավելել Է Իսրայելի նախագահը:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply