Արթուր Աբրահամը հաղթանակի է ձգտելու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 2, 2011 13:50

Գերմանիայում մարզվող հանրածանոթ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մեկնել է ԱՄՆ, որտեղ մայիսի 14-ին կայանալու է «Շոու թայմ» հեռուստաընկերության կողմից կազմակերպվող «Super Six World Boxing Classic» մրցաշարի հերթական հանդիպումը: Աբրահամը մրցամարտ է անցկացնելու գերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ: Լրագրողներին Աբրահամը հայտնել է, որ ինքը լավ մարզավիճակում է, Ուորդի հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվել է ամենայն լրջությամբ և ամեն բան անելու է հաղթելու համար: «Շատերն Ուորդին հաղթողի հիմնական հավակնորդ են համարում, քանի որ  նա ոչ մի պարտություն չունի: Ինձ չի անհանգստացնում այդ հանգամանքը, ես բավական լավ նախապատրաստվել և ձգտելու եմ հաղթանակի: Խոստանում եմ արժանի պայքարել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն անկանխատեսելի է»,-ասել է Արթուրը:

Դիտվել է 790 անգամ:
Print Friendly

Leave a Reply