Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2011 13:56

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը,  գողության 38 դեպքից` 29-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 23, խուլիգանության 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի 1, մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 13 և կողոպուտի 1 դեպք:

Անցած երկու օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 8-ը՝ վրաերթ. 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply