Լևոն Արոնյանը երրորդն է, իսկ Հայաստանը` չորրորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 2, 2011 13:26

Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած շախմատիստների միջազգային դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը երրորդն է:  Աշխարհի չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը գլխավորում է աղյուսակը: Նրան հաջորդում է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Հայաստանի շախմատիստներից Սերգեյ Մովսիսյանը` 35-րդ, Վլադիմիր Հակոբյանը` 71-րդ, Գաբրիել Սարգսյանը` 79-րդ հորիզոնականներում են: Շախմատային երկրների դասակարգման աղյուսակում  Հայաստանը չորրորդն է: Մերոնք ետ են մնում Ռուսաստանից, Ուկրաինայից, Չինաստանից:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply