Պակիստանում բռնել են բեն Լադենի 6 երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2011 13:11

Պակիստանում հատուկ ծառայությունները բռնել են բեն Լադենի 6 երեխաներին ու 2 կնոջը: Նրանց գտել են լեռնային տեղանքում, Իսլամաբադից  60 կմ  հեռավորության վրա: Մինչ այդ հայտնել էին այն մասին, որ մայիսի 1-ին Աբոթաբադ քաղաքում  սպանվել է Օսամա բեն Լադենն ու իր որդին, ինչպես նաև ահաբեկիչների առաջնորդի սուրհանդակը, նրա եղբայրը և ոմն կին, որին օգտագործել են  որպես կենդանի վահան: ԱՄՆ նախագահ Օբաման հաստատել է “թիվ 1 ահաբեկչի” մահը: Հայտարարվել է նաև, որ ԴՆԹ-ի փորձաքննություն է կատարվելու, որի նպատակն է հաստատել բեն Լադենի ինքնությունը: Օպերացիան անց են կացրել ԱՄՆ զորքերը: Ամերիկյան կողմը զոհեր չի տվել:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply