Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն Քիշի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 2, 2011 13:28

Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին:  Բացի ռեժիսորից Իրան էին հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Քանի որ Հարություն Խաչատրյանը շուտ էր վերադարձել փառատոնից, մրցանակը  ստացել է և իր հետ Հայաստան կբերի Ռուբեն Գևորգյանցը:

Ազատ առևտրի գոտում կազմակերպող փառատոնը նպատակ ուներ վերականգնելու իրանական փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել էին վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում:  Հատկանշական, որ վերջինս արդեն 5 տարի է շրջում է ամբողջ աշխարհում, մասնակցում է տարբեր փառատոնների, բայց փաստորեն շարունակում է մնալ արդիական ու ճանաչվում է լավագույնը:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply