Բաց նամակ Հ1-ին, Արմենիային և Շանթին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2011 12:21

Հարգելի′ հեռուստաընկերություններ,   մենք` Երիտասարդ Կոնֆլիկտաբանների ակումբի անդամներս, հայտնումենք մեր մտահոգությունը ներկայումս հեռարձակվող սերիալներիբովանդակության վերաբերյալ:

Տպավորություն է ստեղծվում, որ հայկական նորահայտ սերիալներիհեղինակների առանցքային նպատակը հերոսների համար հնարավորինսշատ դժբախտություններ ու տառապանքի պատճառներ հորինելն է: Իսկհերոսները կա՛մ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, կա՛մ շատդաժան ճակատագրեր ունեցող մարդիկ, ինչի արդյունքումհեռուստադիտողների մոտ ձևավորվում է թյուր պատկերացում կյանքինմուշների վերաբերյալ: Հերոսներն անընդհատ հիասթափություն ենապրում, հայտնվում անհուսալի իրավիճակներում հարազատներիդավաճանության, ստի, ինչ-որ անհայտ չարագործների պատճառով: Այսֆիլմերում ուրախության պահերն ուղղակի շռայլություն են, որոնքհերոսները ստանում են միայն վերջին սերիայում:

Այդ սերիալները ստաբիլ կերպով դիտող հեռուստադիտողները սկսում ենապրումակցել հերոսներին. հատկապես խիստ զգացմունքային ենարձագանքում հերոսին պատուհասած հերթական դժբախտությանը:Ապրումակցումը հեռուստադիտողների մոտ ուղեկցվում է սթրեսով, ինչը,բնականաբար, խորը բացասական ազդեցություն է թողնում նրանցառողջության ու աշխարհայացքի վրա: Սերիալներն ուղղակի լեցուն ենսեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության զազրելիտեսարաններով: Ընդ որում` դրանց զգալի մասը հեռուստադիտողի աչքում«արդարացվում» է սցենարային զանազան լուծումների միջոցով:

Նմանատիպ սցենարները, հեռուստադիտողների մոտ ստեղծելովսերիալային անցանկալի ինքնություն, նրանց դրդում են ներկայացվողվարքը պրոյեկտել իրական կյանքում: Այդ միջոցով հասարակությանտևական «մշակումը» մարդկանց մոտ ձևավորում է խեղվածհոգեբանություն:

Նշյալ սերիալները բացասաբար են անդրադառնում հատկապեսանչափահասների վրա, որոնք տեսածն իբրև իրականություն ընկալելուառումով ավելի խոցելի են: Նրանց մոտ ձևավորվում է պատկերացում, որանընդմեջ դեպրեսիվ ապրումները նորմալ են, որ դժբախտություններնամենուր են, ու դրանցից խուսափել հնարավոր չէ, որ ուզածին հասնելուհամար կարելի է դիմել ցանկացած միջոցի, այդ թվում` բռնության:Ավելին, անչափահասները, սերիալների հերոսներին ընդունելով որպեսչափանիշ, «հաջողությամբ» նմանակում են նրանց վարքը, խոսելաոճը ևբառապաշարը, որոնք մեծապես աղավաղում են մեր մայրենին:

Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ սերիալները գովազդելու ևհեռուստալսարան գերելու նպատակով գովազդային հոլովակները«խոստանում են» հերոսի կյանքում նորանոր խոչընդոտներ ուդժբախտություններ: Սա իրագործվում է այն հիմնավորմամբ, որհեռուստադիտողները նախընտրում են հենց վերը նշված բովանդակությամբսցենարները: Մինչդեռ հենց սերիալներն են իրենց՝ ամեն գնովկախվածություն առաջացնող բովանդակությամբ թելադրում լսարանիննմանատիպ «ճաշակը»:

Հաշվի առնելով վերոնշյալ լրջագույն վտանգները՝ կոչ ենք անում բոլորհեռուստաընկերություններին խորքային ուշադրություն դարձնելնկարահանվող սերիալների սցենարների վրա՝ գիտակցելով, որ բարձրվարկանիշն ու շահույթը, անկասկած, կարելի է ապահովել` անգամ զերծմնալով վերոհիշյալ բացասական միտումներից:

Երիտասարդ Կոնֆլիկտաբանների Ակումբ (ԵԿԱ)

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply