Ավտոպատահար Սարալանջի փողոցում.1 մարդ զոհվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 2, 2011 12:13
Մայիսի 1-ին ՝ժամը 04.35-ին , տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար և ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված համգամանքներում «Նիվա» մակնիշի 886 ՏՍ 25 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Մ. Խորենացի փողոցի թիվ 95 տան մոտ կայանած «ԳԱԶ-53» մակնիշի 63 ՕԼ 626 պետհամարանիշի ջրատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Նիվա» ավտոմեքենայի վարորդ, 1977թ.-ին ծնված Կարեն Բարսեղյանը և ուղևոր, 1987թ.-ին ծնված Գարիկ Թևոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Արարատ քաղաքի հիվանդանոց: Ավտոմեքենայի գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով: Կ. Բարսեղյանի և Գ. Թևոսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը՝ժամը 13.39-ին , ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով): Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես C-280» մակնիշի 24 ՏԼ 570 պետհամարանիշի և «ՎԱԶ-2107» մակնիշի 2486 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1955թ.-ին ծնված Սարգիս Գրիգորյանը տեղում զոհվել է, իսկ ուղևոր,1986թ.-ին ծնված Գոհար Կարապետյանը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևան քաղաքի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Պարամեդիկների ուժերով Ս.Գրիգորյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա:





Facebook
Tweet This