Գնացել է սունկ հավաքելու և չի վերադարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 2, 2011 11:51
Մայիսի 2-ին՝ժամը 00.46-ին, ահազանգ է ստացվել, որ մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ,1965թ.-ին ծնված Սաշիկ Արզումանյանը մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա»հանդամաս սունկ հավաքելու և չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:
Բերդ քաղաքի հատուկ փրկարական ջոկատի 12 հրշեջ-փրկարներ մեկնել են որոնողական աշխատանքների:
Մայիսի 2-ի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:






Facebook
Tweet This
Email This Post
