Հրդեհ` Նոր Գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2011 11:38

Մայիսի 1-ին ՝ժամը  04.01-ին,  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.22-ին, մարվել`05.37-ին:  Այրվել են Մ.Մարգարյանի տան  և հարակից անասնագոմի տանիքները 50քմ և 100քմ մակերեսներով, ինչպես նաև խոհանոցը` 10 քմ մակերեսով:

Մայիսի 2-ին՝ժամը 06.38-ին,  ահազանգ է ստացվել,որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 2 հասցեում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.01-ին, մարվել` 07.02-ին:  Ռ.Այվազյանին պատկանող ավտոտեխսպասարկման արհեստանոցի պահեստային տարածքում այրվել են էլ.վահանակը և կենցաղային իրեր:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply