Տեղի կունենա Սարգսյան – Ալիև հերթական հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 18:25

sargsyan-aliev5-1ՀՀ նախագահը հունիսի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 7-ին Պրահայում: Հայկական կողմը հանդիպումը գնահատել էր օգտակար:

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանի համոզմամբ` Սանկտ Պետերբուրգում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի:

«Ցանկացած դեպքում բանակցային գործընթացում առաջընթաց կգրանցվի այն դեպքում, երբ դիրքորոշումներն արտահայտված լինեն ոչ միայն փակ դռների ետևում, այլև ներկայացվեն հանրությանը»,- ասում է Բեքարյանը:

Այցի շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդևի հետ:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply