Փլուզում` Ավանի ջրանցքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 2, 2011 11:33

Ապրիլի 30-ին՝ժամը 17.51-ին, ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան թիվ 21/5 շենքի հարակից ջրանցքում տեղի ունեցած փլուզման մասին:

Դեպքի վայր է մեկնել բնակչության եվ տարածքների պաշտպանության վարչության օպերատիվ  խումբը:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է հեղեղակարգավորիչ սելավաթողի երկաթբետոնե ծածկը, ինչից առաջացել է մեծ փոս և կա հողաշերտի նստվածքի վտանգ:

Օպերատիվ  խմբի կողմից պատրաստված առաջարկությունները կներկայացվեն Երևանի քաղաքապետարան:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply