Շոտլանդուհին աշխատում էր նիհարել, բայց բանից պարզվեց`10 կգ-ոց ուռուցք ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2011 11:17

Շոտլանդիայի 41-ամյա բնակչուհին մեկ տարի փորձում էր ազատվել ավելորդ կգ-ներից: Նա  սկսեց պարապմունքների հաճախել, սակայն ապարդյուն: Օր-օրի ավելի էր գիրանում ու գոտկատեղն էլ  հաստանում  էր օրական  5-սմ-ով:

Կինն ամեն օր  քայլում էր 3 կմ: Չնայած ջանքերին, քաշը չէր պակասում: Պլանային ստուգում անցնելու ժամանակ  նա բժշկին   բողոքեց  որովայնի շրջանի ցավերից: Բժիշկը նրան ուղարկեց հետազոտման ու  պարզվեց, որ  կինը ձվարանի վրա ուռուցք ունի: Վիրատության ժամանակ հեռացվեց հսկայական  գոյացությունը, որը կշռում էր  9,5 կգ:

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply