ԼՂՀ Մարտունու շրջանում սպորտդահլիճ է կառուցվել

Պաշտոնական, Օրվա լուր | | May 2, 2011 11:04

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին այցելել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղ:

Նախագահը մասնակցել է գյուղի դպրոցի նորակառույց սպորտդահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ բարերարներ Հրաչ Սիսեռյանին եւ Էլիզաբեթ Քելեշյանին մարզական այս օբյեկտի շինարարական աշխատանքները ֆինանսավորելու կապակցությամբ: Հայրենանվեր գործունեության համար Սահակյանը  բարերարներին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով:

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ մարզադահլիճը կարեւոր նշանակություն կունենա Հերհերում եւ շրջակա գյուղերում ֆիզիկական կուլտուրայի զարգացման գործում:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ միջոցառմանը մասնակցել են  ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1866 անգամ:
Print Friendly

Leave a Reply