Չինաստանում երիտասարդը կենդանի է մնացել երկու անգամ կայծակնահարվելուց հետո
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 2, 2011 9:21
Երիտասարդ չինացին կենդանի է մնացել կայծակի երկու հարվածներից հետո, ինչը պատահաբար նկարահանվել է տեսախցիկով: Կայծակն այնքան ուժգին է եղել, որ ասֆալտի վրա նույնիսկ սև հետքեր են մնացել: Առաջին հարվածից հետո տղամարդը կարողացել է ոտքի կանգնել և մի քանի մետր քայլել: Այդ պահին երկրորդ լիցքն է վրա հասել: Դրանից հետո չինացին կրկին ոտքի է կանգնել ու գնացել իր գործերով: Այժմ այդ երիտասարդին փնտրում են ողջ երկրով մեկ: Բժիշկներն ասում են, որ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ կայծակնահարվածների 10%- է մահանում, այն էլ, եթե հոսանքն անցնում է կենսականորեն կարևոր օրգանների միջով:






Facebook
Tweet This
Email This Post
