Մեկշաբաթյան բացակայությունից հետո Ահմադինեժադը վերադարձել է աշխատանքի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 2, 2011 8:39
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր մասնակցել է Կառավարության նիստին՝ ավելի քան մեկ շաբաթ տեւած բացակայությունից հետո։ Վերջին 8 օրերի ընթացքում, հաղորդումների համաձայն, Ահմադինեժադը չէր ներկայանում աշխատանքի եւ հետաձգում էր նախապես ծրագրված հանդիպումներն ու այցերը։
Փորձագետները պնդում են, որ պատճառը նախագահի եւ գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի միջեւ առկա լուրջ տարաձայնություններն են։ Դրանք առավել ակնհայտ դարձան երկու շաբաթ առաջ, երբ Խամենեին պաշտոնում վերականգնեց Ահմադինեժադի կողմից ազատված հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին։






Facebook
Tweet This
Email This Post
