Լիբիական հեռուստատեսությունը ցույց է տվել Քադաֆիի սպանված հարազատներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2011 8:31

Լիբիական  պետական հեռուստատեսության եթերում ցույց են տվել Քադաֆիի սպանված հարազատներին` կրտսեր որդուն` Սաիֆ ալ-Արաբին ու երեք թոռանը: Օդային հարվածից հետո լիբիական իշխանությունները  լրագրողներին ցույց են տվել մեկհարկանի տան ավերակները: ՆԱՏՕ-ն հաստատել է, որ մայիսի 1-ի գիշերը ռմբակոծություն եղել է, սակայն իրենց նպատակը եղել են զինվորական օբյեկտները, ոչ թե մարդիկ: Իրենց հերթին լիբիական իշխանությունները հերքում են, ասելով, որ ռմբակոծության տարածքում նման օբյեկտներ չկան: Խոսակցություններ են շրջում նաև այն մասին, որ իբր Քադաֆիի ընտանիքի անդամների սպանությունը սարքած է, բեմադրություն,  որի նպատակը աշխարհի գութը  Քադաֆիի հանդեպ շարժելն ու ՆԱՏՕ-ի գործողությունները քննադատության ենթարկելն է:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply