Վրաստանն այլևս ԱՊՀ կազմում չէ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 18, 2009 16:05

dscn2004Այսօր Վրաստանը դե յուրե դուրս եկավ ԱՊՀ կազմից: Դե ֆակտո Վրաստանն արդեն մեկ տարի ԱՊՀ կազմում չէր`  այն պահից, երբ 2008թ· օգոստոսի 18-ին դուրս գալու դիմում ներկայացրեց: Ըստ ԱՊՀ կանոնակարգի, եթե մեկ տարվա ընթացքում դիմումը հետ չի վերցվում, այն իրավական ուժ է ստանում:

Վրացական քաղաքական վերնախավը ջանքեր է գործադրում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Իսկ ԱՊՀ-ի կազմի մեջ մնալը հակասում էր արևմտյան կառույցներին անդամակցելու նրա ձգտումներին:

Վրաստանն առաջինը դուրս գալով ԱՊՀ-ից  նախադեպ է ստեղծում մյուս անդամ երկրների համար:

Վրաստանը ԱՊՀ անդամ էր դարձել մյուս անդամների հետ 1991թ·:  ԱՊՀ անդամակցության հիմնարար փաստաթուղթը Վրաստանի նախագահ Շևարդնաձեն ստորագրեց 1993թ·։  «Արևմտահայ հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն ասում է, որ Շևվարդնաձեն  հույս ուներ այդ կառույցի շրջանակներում Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելով վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Նա ասում է, որ երբ 2008թ· օգոստոսին այլևս պարզ դարձավ, որ Վրաստանը եթե ոչ ընդմիշտ, ապա անորոշ ժամանակով կորցրեց Աբխազիան ու Օսեթիան,Վրաստանի համար այլևս անիմաստ դարձավ ԱՊՀ-ում մնալը, թեև այս կառույցի շրջանակներում բազմաթիվ տնտեսական, առևտրի և կոմունիկացիոն ոլորտներում շահավետ պայմանագրեր ուներ կնքած:

Ինչպես հաղորդում է www.vesti.ru կայքը` ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը կարծիք է հայտնել, որ այս քայլը բացասական ազդեցություն է ունենում Վրաստանի հասարակ քաղաքացիների վրա: «Պետք չի իրադարձությունը դրամատիկականացնել: Վրաստանը սուվերեն պետություն է և իրավասու է անդամակցել կամ չանադամակել այս կամ այն կառույցին»,- հաղորդել է ՌԴ ԱԳ-ն:

«Այս ենթատեքստում Վրաստանի համար Հայաստանի հետ համագործակցությունը բավական հետաքրքրիր կարող է դառնալ»,- ասում է  Ալվրցյանը,- Իրանից Հայաստան գազամուղով, կառուցվելիք երկաթգծով և կոմունիկացիաներով, հատկապես որ Վրաստանում այժմ գերակշռում է անկայունությունը»:

Ալվրցյանն ասում է, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում որոշակի խմբագրումներ են իրականացվում, որոնք առաժմ լայն հանրությանը տեսանելի չեն, սակայն մոտ ապագայում կերևա:

«Իսկ ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալն ու չգալը ոչ մի կերպ չի կարող ազդել հայ-վրացական հարբերությունների վրա»,- ասում է Ալվրցյանը:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply