Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

Պաշտոնական, Օրվա լուր | | May 1, 2011 8:44

Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ տկն. Միշելին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ: Նախատեսված է նաև Նախագահի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի նաև Գրքի և մամուլի 25-րդ միջազգային   ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում կծանոթանա Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, կդիտի «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը: Հանրապետության ղեկավարը ներկա կգտնվի նաև հայ մատենագրության թվանշային գրադարանի շնորհանդեսին, կայցելի ժամանակակից արվեստի ցուցահանդես:-

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply