Սպանվել է Քադաֆիի որդիներից մեկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 1, 2011 8:36

Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը` Սաիֆ ալ_Արաբը զոհվել է ՆԱՏՕ-ի  ռմբակոծության ժամանակ: Agence France-Presse-ն էլ հայտնում է, որ որդու հետ միասին զոհվել են նաև Քադաֆիի երեք թոռները:

Լիբիական կառավարության ներկայացուցիչը պատմել է, որ դաշնակիցները ռմբակոծել են  Սաիֆ ալ –Արաբի տան վրա, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Քադաֆին` իր կնոջ, ընտանիքի մյուս անդամների ու բարեկամների հոտ: Ինքը` առաջնորդը չի տուժել, սակայն  օդային հարվածը, որն ուղղված է եղել Քադաֆիի դեմ խլել է նրա կրտսեր` 29-ամյա որդու կյանքը, ով քաղաքական կյանքում նշանակալի դեր չուներ: Սաիֆը սովորում էր Գերմանիայում: 2011-ի փետրվարին, իրանական հեռուստաալիքը հայտնել էր, որ Սաիֆն անցել է ընդդիմադիրների շարքերը:

Ապրիլի 30-ին Քադաֆին հեռուստաուղերձով դիմել էր ՆԱՏՕ-ին` ռմբակոծությունը դադարեցնելու ու բանակցություններ սկսելու առաջարկությամբ, սակայն այդ առաջարկը Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները մերժել էին:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply