Արքայազն Ուիլյամի հարսանիքը տևել է մինչև ուշ գիշեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2011 18:47

Բուկինգհեմյան պալատում արքայազն Ուիլյամի հարսանիքը տևեց մինչև ուշ գիշեր: Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, հրավիրվել  են արքայազնի և նրա տիկին Քեյթ Միդլտոնի մոտ 300 ընկերներ ու բարեկամներ: Հյուրերին ընթրիք են տվել, որից հետո ընդարձակ դահլիճում պարեր են կազմակերպել:

Ուիլյամի տատիկը` Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը, ներկա չի եղել, քանի որ մեկնել է հանգստի քաղաքից դուրս: BBC-ն նշում է, որ ընդունելությունից հետո Ուիլյամը և Քեյթը` Քեմբրիջի նորաթուխ հերցոգը և հերցոգուհին, գիշերը մնացել են պալատում: Սպասվում է, որ մոտ ժամանակներս նրանք կմեկնեն հարսանեկան ճամփորդության, սակայն հատկապես ուր` առայժմ չի ասվում:

Դիտվել է 2174 անգամ:
Print Friendly

Leave a Reply