ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհվածների թիվը հասել է 337-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2011 18:41

Ինչպես հաղորդում է Associated Press-ը,  ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով զոհվածների թիվը հասել է 337-ի: Հիշեցնենք, որ տարերքի հարվածը տեղի ունեցավ 2011 թ. ապրիլի 28-ին, որից տուժեց հարավի և հարավ-արևելքի վեց նահանգ (Ալաբամա, Միսիսիպի, Ջորջիա, Վիրջինիա, Արկանզաս և Թեննեսի):

Ամենից շատ վնաս է կրել Ալաբաման, որտեղ զոհվել է առնվազն 266 մարդ, ավելի քան 30 մահ գրանցվել է Տասկալուսա քաղաքում, որտեղ գտնվում է նահանգի համալսարանը: Հաղորդվում է նաև, որ  տորնադոյի հետևանքով տուժել է ավելի քան 1700 մարդ:

Մի շարք նահանգներում  տարերքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Մի քանի հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: ԱՄն կառավարությունը զինվորներ է ուղարկել փրկարարներին օգնելու համար, որոնք վիրավորներ են փնտրում ավերակների տակ:

Տարերքի պատճառած վնասը գնահատվում է 2-5 մլրդ դոլար: Փորձագետների գնահատմամբ, տորնադոյի այս հարվածը վերջին տասնամյակներում ավերածությունների չափերով երկրորդն է ԱՄՆ-ում: 1925 թ. հզոր մրրիկների ու տորնադոների զոհերի թիվը Իլլինոյս, Միսսուրի և Ինդիանա նահանգներում կազմել է 747 մարդ:
Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply