Թբիլիսիում Այսրկովկասի երկրներում ԱՄՆ դեսպանները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 30, 2011 18:34

Սոչիի հանդիպումից հետո լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթաց է նկատվում: Ինչպես հաղորդում է ANSpress –ը, այս մասին ապրիլի 29-ին լրագրողներին  հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

“Այսօր երկու կողմի արտգործնախարարները լրջորեն զբաղվում են այդ հարցով, և ես կարծում եմ, որ նախագահները քայլ առ քայլ կհասնեն տեղաշարժի լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում”,- ասել է Բրայզան: Ինչ վերաբերում է Այսրկովկասի երկրներում ԱՄՆ դեսպանների հանդիպմանը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում ապրիլի 27-ին, ապա դիվանագետը հայտնում է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, ներառյալ`  Լեռնային-Ղարաբաղի հակամարտությունը:

Բրայզան նաև հստակեցրել է, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը սպասվում է ամռանը, տեղի կունենան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների մակարդակով:

Ինչպես ավելի վաղ հայտնել է “REGNUM” գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը մինչ այս հայտնել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հերթական ռաունդը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, տեղի կունենա ընթացիկ տարվա ամռանը, մոտավորապես հունիս-հուլիսին:

REGNUM

Դիտվել է 1660 անգամ:
Print Friendly

Leave a Reply