Սիրիայում հակակառավարական ցույցերի ընթացքում 62 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2011 18:31

Բոլոր զոհվածները այսպես կոչված “Ցասումի օրվա” մասնակիցներ են: Մարդիկ փողոց էին դուրս եկել միանգամից մի քանի քաղաքներում: Նրանց հիմնական պահանջը նախագահ Բաշար Ասադի հրաժարականն էր: Հուզումները ճնշելու համար զորքեր էին բերվել:

Վերջին շաբաթներին զոհվածների թիվն անցնում է 500-ից: Դերաա քաղաքում եղած օտարերկրացիներից մեկը հայտնել է, որ ինքն անձամբ հաշվել է 80 դիակ: Սպանվածների մեջ կան կանայք ու երեխաներ: Սիրիայի իշխանություններն ասում են, որ իրենք կռվում են զինված բանդիտների դեմ:

     
     
     
Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply