Աճուրդի է հանվել Ֆրիդա Կալոյի ամենփոքր ինքնադիմանկարը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 30, 2011 18:24

Sotheby’s աճուրդի տունը, ինչպես հաղորդում է Reuters-ը, լատինաամերիկյան արվեստի վաճառքի շրջանակներում աճուրդի է հանել մեքսիկական նկարչուհի Ֆիդա Կալոյի ամենափոքր ինքնադիմանկարը: Նկարի չափսերն ընդամենը 5×38 սմ են:

 Աճուրդի տան ներկայացուցիչ Կարմեն Մելիանի խոսքով` այդ դիմանկարը հիանալի է մի քանի առումներով և նկարչուհու ամենասեքսուալ ինքնադիմանկարներից է: “Ի տարբերություն ինքնադիմանկարների մեծ մասի` սրա մեջ նկարչուհին ոչ թե ուղիղ է նայում, այլ մի կողմ: Որոշ նկարներում Կալոյի նման հայացքը ոչինչ չի արտահայտում, սակայն սրա մեջ այն սեթևեթ է թվում”,- ասում է նա:

Ինքնադիմանկարը նկարչուհին հատուկ նկարել է իր սիրեկանի` Ժոզե Բարտոլիի համար, որի հետ հարաբերությունները սկսվել են 1940-ական թթ. և շարունակվել մինչև նրա մահը: Այն առաջին անգամ չէ, որ աճուրդի է հանվում. 2000 թ. այս ինքնադիմանկարը վաճառվել է 225 հազար դոլարով: Փորձագետների կարծիքով` այս անգամ նկարի համար կարող են վճարել մինչև 1,2 մլն դոլար:

Ֆրիդա Կալոն ամենանշանավոր մեքսիկացի նկարչուհին է: Նրա աշխատանքների աճուրդային ռեկորդը սահմանվել է 2005 թ. “Արմատներ” նկարի համար (5,61 մլն դոլար): Աճուրդը, որի ժամանակ կվաճառվի Կալոյի ինքնադիմանկարը, տեղի կունենա Նյու Յորքում մայիսի 25-ին:

  «Ленты.Ру»

Դիտվել է 1645 անգամ:
Print Friendly

Leave a Reply