Վհուկների և սատանաների սիրահարները կդիմավորեն Վալպուրգյան գիշերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2011 18:15

Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում արևամուտից հետո միստիկայի սիրահարները կսկսեն նշել Վալպուրգյան գիշերը:

“Անմաքուր ուժի” ավանդական տոնակատարությանն այստեղ հավաքվում են հազարավոր զբոսաշրջիկներ և վհուկների, սատանաների ու կախարդների  երկրպագուներ տարբեր երկրներից:

Վալպուրգյան գիշերն ավանդական գարնանային փառատոն է և առավել նշանակալիցը հեթանոսական տոներից, որ նվիրված է պտղաբերությանը: Այն Կենտրոնական Եվրոպայի զգալի հատվածում միշտ նշվել է ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը: Այդպես հնագույն գերմանացիները և սկանդինավցիները ողջունել են ծաղկող գարունը:

“Վալպուրգյան գիշեր” անվանումը կապված է սուրբ Վալպուրգի` Ուիմբուրնի վանականուհու  անվան հետ, որ Անգլիայից Գերմանիա է եկել 748 թ. մենաստան հիմնելու համար: Նա մեծ համբավ ուներ, և շուտով նրան սկսեցին պաշտել որպես սրբի:

Գերմանիայում Վալպուրգին համարել են նավաստիների, հեքիմների, չար ոգիներին հեռացնողների հովանավոր: Նրա գերեզմանի տեղում ժայռից “բուժիչ սուրբ յուղ” էր հոսում, որ օգնում էր մարդկանց հալածելու չարքերին: Հռոմեական սուրբերի ցուցակում նրա օրն ընկնում է մայիսի 1-ին:

Միջնադարում հավատալիք կար, որ Վալպուրգյան գիշերը Գերմանիայում և Սկանդինավներում վհուկների խրախճանքի ժամանակն է: Մարդիկ հավատում էին, որ վհուկները ցախավել էին հեծնում և թռչում դեպի լեռնային բարձունքները, ուր ժամանակ էին անցկացնում զեխ խնջույքների ու պարերի մեջ:

Հիմա շատերը կարծում են, որ այդ խելահեղ տոնի կենտրոնը Բրոքեն սարն է: Վհուկների  ազատ օրը հավաքվածները կնշեն` հագնվելով սատանայակերպ, թռչկոտելով խարույկի շուրջը, չար ոգիներին քշելով և պարելով կախարդական “մայիսյան ծառի” շուրջը:

  «Голос России»

Դիտվել է 1763 անգամ:
Print Friendly

Leave a Reply