Ռուսաստանից էներգետիկ անկախության որոնումներ. ուկրաինացիները վառելիք կստանան կարտոֆիլից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 30, 2011 18:11

Ուկրաինայի ագրարային քաղաքականության և արդյունաբերության նախարարության սննդի արդյունաբերության բաժանմունքը Ուկրաինայի ագրարային գիտությունների ակադեմիայի հետ համատեղ այժմ ուսումնասիրում է կատոֆիլից կենսավառելիք արտադրելու հնարավորությունը:  Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության և արդյունաբերության նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկը:  Նախարարի խոսքով, այսօր ուկրաինացիները սպառում են այդ արմտիքի 6 մլն տոննա, մինչդեռ արտադրվում է 19-20 մլն տոննա: “Դրանից 5 մլն տոննան պահվում է որպես սերմացու, իսկ մնացածն օգտագործվում է խոզերին և այլ անասուններին կերակրելու համար: Կարտոֆիլի նման օգտագործումն անարդյունավետ է”,- ասել է կառավարության ներկայացուցիչը: Բացի այդ, նախարարն ասել է, որ անհրաժեշտ է մասնավոր արտադրողների շրջանում արմատավորել անասուններին համակցված կերով կերակրելու մշակույթը:

REGNUM

Դիտվել է 1897 անգամ:
Print Friendly

Leave a Reply