Թուրք լուսանկարչի ցուցահանդես ՆՓԱԿ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 30, 2011 14:56

Մայիսի 5-ին  ՆՓԱԿ-ում կայանալու է Թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքի անհատական բազմածավալ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի խորագիրն է` «Էբրու` Թուրքիայի մշակութային μազմազանության արտացոլումներ»: Էբրուն թղթի մարմարապատման թրքերեն արտահայտությունն է,

որով թուղթը գունազարդվում եւ գործ է ածվում որպես գրքերի ներքին շապիկ եւ քալիգրաֆի այի ֆոն: Արվեստագետի մոտ այս տերմինը խորհրդանշաում է Թուրքիայում մշակութային  բազմազանությունը:

Աթթիլա Դուրաքի խոսքերով «… տեղի ունեցած ողբերգական եւ տխուր դեպքերի արդյունքում իրարից հեռու մնացած երկու ժողովուրդները [հայերն ու թուրքերը] մի կողմ թողնելով  նախապաշարումները՝ կճանաչեն ու կհասկանան միմյանց։ … Մենք լիովին հավատացած ենք նաեւ, որ ժողովուրդների առաջնորդությամբ կատարվելիք այս մերձեցումը ճանապարհ է հարթելու նաեւ երկըրների քաղաքական մակարդակով մերձեցման համար»։

Բացումից առաջ, ժամը 14:00-ին, տեղի է ունենալու քննարկում, ի շարս

Սիվիլիթաս Հիմնադրամի հանրային քննարկումների, որը կոչվում է «Էբրուից մինչեւ թոռները` նոր Հասկացություններ»:

Քննարկման մասնակիցներն են լուսանկարիչը եւ հատկապես հրավիրված հյուրեր`Այշե Գյուլ

Ալթընայ, Ֆաթիե Չեթին, Նեμահաթ Աքքոչ եւ Թագուհի Թովմասյան Զաման: Քննարկումը

համադրելու է Սիվիլիթաս Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 30-ը:

Դիտվել է 1811 անգամ:
Print Friendly

Leave a Reply