Քադաֆին ՆԱՏՕ-ին հրավիրել է բանակցությունների
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 30, 2011 14:17
Լիբիական առաջնորդ Քադաֆին շաբաթ երեկոյան հեռուստաուղերձով ՆԱՏՕ-ին հրավիրել է բանակցությունների: Նա ասել է, որ լիբիական կողմը պատրաստ է հաշտեցման, սակայն այն չի կարող միակողմանի լինել: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողություններն անցել են ՄԱԿ-ի մանդատի սահմանները և կոչել է Ռուսաստանին, Չինաստանին ու աֆրիկյան ու լատինաամերիկյան բարեկամական երկրներին` ճնշում գործադրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վրա, որպեսզի նրանց ընդունած որոշումը վերանայվի: Նախկին հեռուստաուղերձներում նա ապստամբներին անվանում էր առնետներ, վերջին ելույթում Քադաֆին համաքաղաքացիներին կոչ է արել զենքը վայր դնել, ասելով` լիբիացիները չպետք է միմյանց դեմ պայքարեն:






Facebook
Tweet This
Email This Post
