Սրտի նոպայից մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2009 12:25
Կյանքի 83 տարում Սեուլում մահացել է Հարավային Կորեայի նախկին նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր Կիմ դե Չժունը: Այս մասին հայտնել է հարավկորեական «Renhap» գործակալությունը:
Հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ տեղափոխվել է նախկին նախագահը, ասել են, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի նոպան:
Կիմ դե Չժունը հարավային Կորեան ղեկավարել է 1998-2003 թվականներին: 2000 թ-ին նա Հարավային Կորեայում և Արևելյան Ասիայում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ժողովրդավարության հաստատման համար առաջին կորեացին է, որ արժանացել է Նոբելյան մրցանակի: Նրա ղեկավարման օրորք առաջին անգամ կայացել է նաև երկու` հարավային և հյուսիսային Կորեաների նախագահների հանդիպումը:
Կիմ դե Չժունը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ 1980-ին բանտ է նստել` մեղադրվելով հակակառավարական գործունեության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
