Ինքնասպանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 30, 2011 11:24
Ապրիլի 29-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է մեկ ժամից, այրվել է 1 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը երեկոյան Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 25-րդ շենքի թիվ 91 բնակարանի բնակիչը իրեն վայր է գցել բնակարանի պատուհանից և ընկել ճաղավանդակի վրա:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները ճաղավանդակից իջեցրել են1932թ.-ին ծնված Կառլեն Հարությունյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
Ապրիլի 30-ին հրդեհ է բռնկվել նաև Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում:
Արդյունքում արվել են Ս. Թորոսյանին պատկանող ՛՛ԳԱԶ-24՛՛ մակնիշի 07 ՏՏ 053 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և ետևի աջ անվադողը:






Facebook
Tweet This
Email This Post
