Պատիժներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 30, 2011 10:16
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտե որոշմամբ պատիժներ են կրել բարձրագույն խմբի առաջնության մասնակից երկու թիմերի մարզիչներ : Մրցավարներին հայհոյելու համար 3 խաղով որակազրկել է «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը: Իսկ ահա, «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ «Արարատ» թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և լուսանկարչի հակամարտության աղմուկ հանած միջադեպի հետևանքը եղել է այն, որ Անդրիասյանը ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից զրկվել է 10 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբն էլ տուգանվել է 250 հազար դրամ: Իսկ «Արարատ» ակումբի անվտանգության պատասխանատու Արթուր Արզումանյանը զրկվել է ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 5 խաղով, «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 150 հազար դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
