Նորեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | April 30, 2011 9:44
Մենք վեցերորդ դասարան էինք, երբ Աստղիկը եկավ մեր դասարան:
Դասղեկի ժամ էր: Նախապես ընկեր Մանուկյանը մեզ ասել էր, որ նոր դասընկերուհի ենք ունենալու, և բոլորս անհամբեր սպասում էինք նորեկին: Եվ, ահա թակեցին դասարանի դուռը, ներս մտավ ուսմասվարը՝ ընկեր Ղազարյանը, մի կարճահասակ, գունատ ու անհամեմատ մեծ քթով աղջկա հետ:
Մի քանիսը փռթկացին:
«Ծանոթացե՛ք երեխաներ, նա ձեր նոր դասընկերուհին է,- նորեկի ձեռքը բռնած ասաց ընկեր Ղազարյանը,-նրա անունը…»:
«Կապիկ»,- մեջ ընկավ Արամը:
«Չ՛է, չէ՛, ախպեր, Բուրատինոն ավելի ա սազում, հլա քթին նայի»,- ավելացրեց Աշոտը:
Բոլոր երեխաները ծիծաղեցին, իսկ նորեկը, ի զարմանս բոլորի, ոչինչ չասաց. նույնիսկ գլուխը չբարձրացրեց, կարծես թե նրան ծանոթ էին այդպիսի «կատակները»: Ընկեր Մանուկյանն ու Ղազարյանը գոռացին մեզ վրա ու սաստեցին:
«Նրա անունը Աստղիկ է, Աստղիկ Մարգարյան»,- զայրացած ասաց ուսմասվարն ու դուրս եկավ:
Դասղեկը Աստղիկին նստեցրեց վերջին նստարանին, և նա առանց ոչ մի բառ ասելու գնաց ու լուռ նստեց: Դրանից հետո նրա մասին ոչինչ չասաց:
Հաջորդ օրը, երբ ես գնացի դպրոց, տեսա, որ մեր դասարանցիները Աստղիկին ծաղրում են, գրքեր շպրտում նրա վրա ու մազերը քաշում: Ես ուզում էի պաշտպանել նրան, բայց վախենում էի, որ ես էլ կարող եմ նույն ճակատագրին արժանանալ ու խուսափում էի Աստղիկից: Այդպիսի միջադեպեր կրկնվում էին նաև մնացած օրերին, ու այդպես շարունակվեց երկու ամիս:
շարունակությունն այստեղ






Facebook
Tweet This
Email This Post
