Նախապատրաստությունն ավարտված է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 30, 2011 9:42
Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ավարտեց Հայաստանում իր ուսումնամարզական հավաքը: Նա նախապատրաստվում էր մայիսի 4-ին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին: Հիշեցնենք, որ Արոնյանի առաջին մրցակիցն է լինելու ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը: Արոնյանին Կազանում օգնելու են գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը: Այսօր նա իր երկու մարտավկաների հետ միասին կժամանի մրցավայր:






Facebook
Tweet This
Email This Post
