Տաթև Աբրահամյանի 4-րդ մեդալը ԱՄՆ-ի առաջնություններում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 30, 2011 9:20
Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի չեմպիոնուհու կոչման համար Տաթև Աբրահամյանի և Աննա Զատոնսկիխի մրցամարտը: Լրացուցիչ առաջին պարտիայում հաղթեց Զատոնսկիխը, երկրորդում` Աբրահամյանը, և հաշիվը հավասարվեց` 2:2: Անցկացվեց ևս մեկ` «մահվան» պարտիա: Այն ավարտվեց ոչ-ոքի: Քանի որ սպիտակներով խաղում էր Տաթևը, ԱՄՆ-ի չեմպիոնուհի հռչակվեց նրա մրցակիցը: Աբրահամյանին շնորհվեց արծաթե մեդալ: Հավելենք, որ Աբրահամյանը յոթերորդ անգամ էր մասնակցում ԱՄՆ-ի առաջնություններին: Նա նախկինում` 2004-ին դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ 2005-ին և 2008-ին արժանացել էր բրոնզե պարգևի:






Facebook
Tweet This
Email This Post
