Երեւանի նորացված կենդանաբանական այգին իր աշխատանքը կսկսի մայիսի 1-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 29, 2011 22:18
Երեւանի կենդանաբանական այգին արդեն Եվրոպական կենդանաբանական այգիների եւ ակվարիումների ասոցիացիայի անդամ է, ինչը ենթադրում է փորձի փոխանակման հնարավորություն: Այս օրերին Երեւանում է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, ով Հայաստան է ժամանել Երեւանի կենդանաբանական այգու հետ պաշտոնական համագործակցություն հաստատելու նպատակով. հոլանդացի անասնաբույժներն արդեն ստուգել ու առաջին օգնություն են ցույց տվել երեւանյան կենդանաբանական այգու կենդանիներին:
Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ասել է ,որ
նոր կենդանիների ձեռք բերման կարիք Երեւանի կենդանաբանական այգին դեռեւս չունի, առայժմ աշխատանքներ են իրականացվելու այգու բնակիչների կեսական պայմանների բարելավման ուղղությամբ: Առաջիկա ծրագրերում այգու տարածքի ընդլայնումն է. հատկացված 35 հեկտար տարածքից միայն 7 հեկտարն է մինչեւ հիմա օգտագործվել:
Ղեկավարությունը պատրաստվել է բացմանը` այցելուներին մի քանի անակնկալներ պատրաստելով:
Այգու մուտքի մոտ փոքրիկներին դիմավորելու են հայտնի հեքիաթների հերոսները, աշխատելու են տիկնիկային թատրոնի դերասանները, որոնք բազմազան կդարձնեն շրջագայությունը կենդանիների աշխարհով:
Ստացված ամբողջ գումարն ուղղվելու են կենդանաբանական այգու զարգացմանը, ասել է Խաչատրյանը:
Նշենք, որ Երեւանի կենդանաբանական այգին հիմնվել է 1941թ.:






Facebook
Tweet This
Email This Post
