Վազորդուհի Անի Խաչիկյանն անհաջող է հանդես եկել աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 18, 2009 12:03

runԲեռլինում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անի Խաչիկյանն 1-ին մեկնարկից հետո դարձել է հանդիսական· 100 մ վազքում նա մրցատարածությունը հաղթահարել է 12,30 վայրկյանում և չի կարողացել պայքարը շարունակելու իրավունք ստանալ:

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Հայրապետյանը «Անկախ»-ին հայտնեց, որ Անի Խաչիկյանի լավագույն արդյունքը նախկինում ավելի բարձր է եղել` 12,17 վայրկյան:

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի ևս մեկ մասնակից` նիզականետորդ Մելիք Ջանոյանը:

Ջանոյանը ձախողվել էր Պեկինում կայացած օլիմպիկան խաղերում:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply