Արամ Սիմոնյանին ազատել են Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 29, 2011 20:17

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԳՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը եւ կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին եւ սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի եւ ամառային արձակուրդների հետ:

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը կհայտարարվի սահմանված կարգով:

Դիտվել է 1903 անգամ:
Print Friendly

Leave a Reply