Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 29, 2011 20:16

Ողջունելով հերթական այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին` Նախագահը նշել է, որ նման հանդիպումները լավ առիթ են անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության  օրակարգային հարցերին, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում` զարգացած Հայաստան ունենալուն:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթություններում և ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները:

Տիկին Քեյդենաուն նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն և վստահություն հայտնել, որ այդ միտումը կշարունակվի: Նա հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակել աջակցել Նախագահ Սարգսյանի՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Դիտվել է 1695 անգամ:
Print Friendly

Leave a Reply