Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 15,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 29, 2011 20:09

Ապրիլի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 44,907,307 ԱՄՆ դոլար 371.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 54,580,435 ԱՄՆ դոլար 373.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 370.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 370.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 17-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 57.3 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply