Գագիկ Մանասյանը նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 29, 2011 17:45

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2011թ. ապրիլի 27-­ի կարգադրությամբ ՀՀ Հանրային խորհրդի՝ Հանրապետության նախագահի կողմից նշանակվող անդամների կազմում Էմիլ Գաբրիելյանի փոխարեն ընդգրկվել է Գագիկ Մանասյանը:

Գագիկ Մանասյանը ծնվել է 1955թ., Գառնի գյուղում:

Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը. մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Մշակութաբանությանն առնչվող բազմաթիվ գիտական գրքերի հեղինակ է:

2007թ.-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրենն է,  2009թ.-ից ղեկավարում է Հանրային Խորհրդի՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի՝ մշակույթի հարցերով ենթահանձնաժողովը:

29.04.2011թ.

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply