Մասնակցենք բարեգործական ֆուտբոլային խաղին հիվանդ կնոջն ու իր ընտանիքին օգնելու համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 29, 2011 17:41

Կոտայքի մարզի Արտեվազ գյուղի բնակչուհի Ալինա Վարդանյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Նա է տան միակ աշխատողը, քանի որ ամուսինը դեռ 14 տարի առաջ մահացել է  էլէկտրահարումից: 3 երեխաներին ու սկեսրոջը պահելու համար երիտասարդ կինը այս բոլոր տարիների ընթացքում ստիպված է եղել անդադար աշխատել: Ու քանի որ գյուղում կնոջը համապասխան աշխատանք գտնելը շատ դժվար է, կատարել է տղամարդկային աշխատանքներ` փայտ է կոտրել, էլեկտրիկություն արել, զբաղվել շինարարական գործերով: Երկար տարիների ծանր աշխատանքը քայքայել է Ալինայի առողջությումը, ու նա նախկինի պես չի կարողանում աշխատել իր երեխաներին կերակրելու համար:

Ընտանիքի պատմությանը մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ` (http://haysanta.am/hy/articles/2011/7)

Ալինա Վարդանյանին ու նրա ընտանքին օգնելու նպատակով մի շարք երիտասարդներ որոշել են անցկացնել բարեգործական ֆուտբոլային խաղ(http://www.facebook.com/event.php?eid=182155361835500): Խաղալու են «realmadrid.am» երկրպագուների ակումբն ընդդեմ ֆեյսբուքյան «Ես նեռվային եմ» խմբի:

Խաղ տեղի կունենա մայիսի 1-ին ժ. 17:00-ին՝ Հայաստանի խուլերի միավորման դահլիճում( հասցե`Երեւան, Եզնիկ Կողբացու 69): Ֆուտբոլի ընթացքում դահլիճում տեղադրված կլինեն 4 արկղեր, որտեղ կարող եք խաղից առաջ, ընդմիջմանը կամ վերջում ցանկացած չափի գումար գցել:

Ինչպես մեզ փոխանցեց “Realmadrid.am” կայքի ղեկավար Ռոբերտ Մարկոսյանը, հավաքված ողջ գումարը կփոխանցվի ընտանիքին.

“Դեռևս նույնիսկ հայտնի չէ, թե ինչքան են լուրջ են Ալինա Վարդանյանի առողջական խնդիրները: Մենք ուզում ենք գումար հավաքել, որպեսզի Ալինա Վարդանյանը նախ հետազոտություն անցնի ու կարողանանք իրենց օգնել , քանի որ ստացվում է`եթե Ալինա Վարդանյանը չաշխատի ու իր ընտանիքը չկարողանա պահի, իր ընտանիքի կարիքները հոգացող չի լինելու”,- ասաց Ռոբերտ Մարկոսյանը

Դիտվել է 2551 անգամ:
Print Friendly

Leave a Reply