Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը 2 մասնակից ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 18, 2009 15:02

boxՀայաստանի ներկայացուցիչներից երկուսը` Վլադիմիր Մարգարյանը (64 կգ) և Կարեն Այլազյանը (51 կգ) անցել են Լեհաստանի Շեցին քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ:

Հայ մարզիկների մրցակիցները կլինեն համապատասխանաբար գերմանիայի ներկայացուցիչ Արայիկ Մարությանը և մոլդովացի Իգոր Օսիպովը:

Հայաստանի հավաքականը նաև կորուստ ունի· Գոռ Արիստակեսյանը (75 կգ), պարտվելով ուկրաինացի Վլադիսլավ Վոյդալյուկին, դուրս է մնացել պայքարից:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply