Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 29, 2011 17:37

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Բրյուսելում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, և կարևորել տեղի ունեցած հանդիպումները, մասնավորապես նշելով. «ԵՄ հետ համագործակցությունը մեզ ոգևորում է: Այն լավ հնարավորություն է մեր բարեփոխումներին նոր թափ հաղորդելու համար»: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ բարեփոխումների իրականացման առումով Եվրոպական միության դերակատարությունն աճել է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստանում ընթացող համակողմանի բարեփոխումներին նոր թափ հաղորդելու լավ հնարավորություն կա: Դա ավելի արդյունավետ կդարձնի երկկողմ համագործակցությունը և կհստակեցնի այն գործիքակազմը, որով Եվրոպական միությունը կարող է օժանդակել Հայաստանին: Շտեֆան Ֆյուլեն արդյունավետ և կարևոր է համարել վարչապետ Սարգսյանի այցը Եվրոպական միություն:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, հանրային ծառայության ոլորտում ՀՀ կառավարության վերջին նախաձեռնությունները, որոնք միտված են պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը: Վարչապետն առաջնահերթ է համարել դրանք, քանզի արդյունավետ կառավարման համակարգի կայացումը կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։ Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ողջունում և աջակցում է այդ բարեփոխումների իրականացումը: Երկուստեք ընդգծվել է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի պարզեցման խնդրին: Քննարկվել են հարկային ու մաքսային վարչարության ոլորտներում բարեփոխումները, ինչպես նաև այդ բարեփոխումներին ԵՄ կողմից օժանդակության տրամադրումը: Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա մի շարք այլ հարցերի, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, էներգետիկայի վերաբերյալ:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply