Ցունամին ստիպեց ճապոնացիներին վաճառել Ստրադիվարիուսի ջութակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 29, 2011 16:28

Ճապոնական ոչ առևտրային Nippon Foundation կազմակերպությունն   աճուրդ է հանել աշխարհի ամենաթանկ` Անտոնիո Ստրադիվարիուսի «Լեդի Բլանտ» ջութակը: Այն նվազագույնը գնահատվում է 10 մլն դոլար, ինչ գնով, որ 2008-ին  ձեռք էր բերվել: Ջութակը Nippon Foundation հավաքածուի ցուցանմուշ է և համարվում է  աշխարհի լավագույն գործիքներից մեկը: Ջութակի վաճառքից գոյացած գումարը  կծառայի երկրաշարժից ու ցունամիից տուժած ճապոնացիներին օգնելու նպատակին: «Լեդի Բլանտը» Ստրադիվարիուսը պատրաստել է  1721-ին: Վարպետի ձեռքով պատրաստված ջութակը գերազանց վիճակում է: Նրա մյուս գործիքը` «Մեսիան» պահպանվում է  Օքսֆորդի թանգարանում: Այս ջութակը «Լեդի Բլանտ» է անվանվել Բայրոնի թոռան` Էնն Բլանտի թոռան պատվին: Ի դեպ նա է եղել ջութակի տերը: Ջութակը չի օգտագործվել գրեթե 300 տարի: Գուցե դա է պատճառը, որ թանգարաններում պահված գործիքը գերազանց վիճակում է գտնվում: Հայտնի տվյալների համաձայն, այն ոչ միայն Ստրադիավարիուսի  ամենաթանկ գործիքն է, այլև ամենաթանկ ջութակն աշխարհում, որ վաճառվել է երբևիցե: 2010-ի ամռանն աճուրդի էր հանվել Գվարներիի «Բյոտան» ջութակը, որը գնահատվել էր 18 մլն դոլար, սակայն որը մինչ օրս չի գտել իր գնորդին:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply