Քաղաքացիները մարում են բյուջետային վարկերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 29, 2011 16:12

Ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում­ներին աջակցելու նպատակով 1516 ՀՀ քաղաքացիներին տրամադրված շուրջ 935 մլն դրամ ընդհա­նուր գումարով արտոնյալ վարկերից 21 մլն 841 հազար դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե: Վարկը ամբողջովին կամ մասնակի մարել է 112 քաղաքացի: Քաղաքա­ցիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Վարկերի մարման ժամանակացույցն ազատ է:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բյուջե­տային վարկեր են տրամադրվել Երևան քաղաքի 150 բնակիչների: Վարկեր են տրամադրվել նաև Լոռիում` 606 քաղաքացիների, Տավուշի մարզում` 375  և Շիրակում`  304 վարկ: Համա­պա­տաս­խանաբար 30, 28 և 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բնակիչներին:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply