Կայացել է հոբելյանական հանձնաժողովի նիստ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 29, 2011 15:52

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Էդուարդ Միրզոյանի 90-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 90-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը և հավանության արժանացրել այն:
Հայտնի կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը 2011 թվականի համար ներառում է մի շարք ձեռնարկումներ. մշակութային, գիտակրթական (երեկոներ, գիտաժողովներ, մրցույթ-փառատոններ և հոբելյանական համերգներ), գիրք-ալբոմի և հուշերի հրատարակություններ, վավերագրական ֆիլմի նկարահանում ու ցուցադրություն, ձայնասկավառակի պատրաստում, Երևանի պետական կոնսերվատորիայում Էդ.Միրզոյանի անվան կրթաթոշակի սահմանում և այլն։

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply