Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ֆրանսերենն օգտագործող երկրների խաղերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 18, 2009 13:00

news_n5542993844Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ը Լիբանանում անցկացվելու են աթլետիկայի, բռնցքամարտի, ձյուդոյի, սեղանի թենիսի, բասկետբոլի (կանայք), ֆուտբոլի խաղեր: Դրանց մասնակցելու են այն երկրների ներկայացուցիչները, որոնցում ֆրանսերենը օգտագործվում է, ուսուցանվում է կրթական հաստատություններում:

Բացի բասկետբոլի և ֆուտբոլի մրցաշարերից, մերոնք հանդես կգան մյուս բոլոր մրցաձևերի մեկնարկներին: Հայաստանը կներկայացնի 20 մարզիկ, իսկ խաղերին կմասնակցեն 68 երկրների 3000 մարզիկ-մարզուհիներ:

Մեր երկրի պատվիրակության ղեկավար Եղիշ Դավթյանն «Անկախ»-ին ասաց, որ Հայաստանը ներկայացնելու են մեր բոլոր ուժեղագույն մարզիկները և նրանցից սպասելիքները մեծ կլինեն:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply