Հյուսիսային Կորեայի բռնապետը գահը ժառանգել է կրտսեր որդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 17:30

koreaՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Իլը իր ամենակրտսեր որդուն` Յոնգ Օունին նշանակել է պետության ղեկավարի ժառանգորդ: Օունը 26 տարեկան է, սովորել է Շվեյցարիայի միջազգային դիվանագիտական դպրոցներից մեկում: Վերլուծաբանները նշում են, որ նրա հայացքներն այնքան էլ չեն տարբերվում հոր կոմունիստական հայացքներից ու գործելակերպից: Հյուսիսային Կորեայի բռնապետը, ում «Գեներալ Կիմ» են անվանում, ըստ լուրերի, խախտել է «դինաստիական օրենքը» և հրաժարվել է երկրի ղեկը իրենից հետո վստահել ավագ և ապա` միջնեկ որդուն`պատճառաբանելով, թե չեն համապատասխանել առաջնորդի չափանիշերին:

France-Press, Al-jadeed

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply